2019 թվականին աշխարհում սպանվել է 75 ԶԼՄ ներկայացուցիչ

2019 թվականին աշխարհի 26 երկրում սպանվել է Զանգվածային լրատվամիջոցների 75 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցը:

 

Նախորդ տարի սպանվածԶԼՄ ներկայացուցիչների թիվը113 էր: Զեկույցում նշվում է, որ սպանությունների նվազումը «հուսադրող է», սակայն անելիքները դեռ շատ են` անվտանգության նկատառումներով: Զոհերի քանակով առաջատարը Մեքսիկան է` 13 մարդ, Աֆղանստան` 8 և Պակիստան` 8, Սիրիա` 6, Հոնդուրաս` 6, Ֆիլիպիններ` 4:

Քաղաքականություն

Պատահարներ