22-ամյա վարորդը իր Opel-ով վթարի է ենթարկվել ու հայտնվել ձորում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Ե.-ն՝ իր վարած Opel մակնիշի 710 AN 61 համարանիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ