Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել

Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի: Ինչպես հաղորդում է, «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

 

«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 զինվոր սպանվել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և ավելի ուշ տեղեկություններ կտանք»,- հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ի «Թվիթեր«-ի պաշտոնական էջը:

 

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:

Քաղաքականություն

Պատահարներ