Անչափահաս տղան սնյուսի օգտագործումից հետո ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ Կրասնոդարի երկրամասում անչափահասը սնյուսի օգտագործումից հետո ծանր վիճակով տեղափոխվել է Կրասնոդարի հիվանդանոց: Տղան երեք օր գտնվել է վերկենդանացման բաժանմունքում: Kubnews.ru-ի տեղեկացմամբ, վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելուց հետո անչափահասը տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա:

 

Կայքի տվյալներով, վերջին շրջանում այսպես կոչված, ծամելու ծխախոտը` սնյուսը, շատ տարածված է Ռուսաստանի աշակերտների շրջանում: Կրասնոդարի մարզը ևս բացառություն չէ: Սնյուսը օրգանիզմում արագորեն կախվածություն է առաջացնում: Կայքի տեղեկություններով, ՌԴ-ում արդեն իսկ գրանցվել են սնյուսի չարաշահումից մահացության դեպքեր: 

Քաղաքականություն

Պատահարներ