Հոնկոնգում իրավապահները ահաբեկչություն են կանխել

Հոնկոնգի իրավապահ մարմինները ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով երեք քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնում է China Daily պարբերականը: 

 

Ոստիկանության տվյալներով, ձերբակալվածները պատրաստվել են վարչական շրջանում ահաբեկչական գործողություններ կատարել: Նրանք փորձել են հեռակառավարման միջոցով ոժեղացնել պայթուցիկ սարքերի հզորությունը և այնուհետև գործի դնել դրանք: 

 

Կասկածյալներին ձերբակալելու վայրում հայտնաբերվել են ռադիոընդունիչներ, հակագազներ և զրահապատ կոստյումներ:

Քաղաքականություն

Պատահարներ