Հորդանանից և Լիբանանից անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա

Մոտ 900 սիրիացի փախստական անցած  օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում կատարելով Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնին:

 

«Անցած մեկ օրում արտերկրից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին, 213 երեխա), Հորդանանից (142 կին, 241 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք, իսկ մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք:

Քաղաքականություն