Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն, թե՝ ոչ. Էդուարդ Շարմազանով

Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրել է 

 

Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։

Եթե հայտնաբերվել են,ովքե՞ր են նրանք։

Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։

Եթե "օտարերկրյա գործակալները" չեն հայտնաբերվել, նշանակում է,որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական "ջրիկ" հայտարարության հե՞տ։

Հ.Գ.Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։

Շառլ Դը Գոլ

Հ.Հ.Գ.100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասին, միևնույն է,Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ