Lուրերը, որ «Wizz Air»-ը թռիչքներ է իրականացնելու Շիրակ օդանավակայանից, չեն համապատասխանում իրականությանը. Տաթևիկ Ռևազյան

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Wizz Air» ավիաընկերության թռիչքներին։

 

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ «Wizz Air» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»,-գրել է Տաթևիկ Ռևազյանը։

Քաղաքականություն

Պատահարներ