Նիգերիայում «Բոկո հարամ» խմբավորման հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ

«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգի Մագումերի քաղաքի վրա: Հարձակման հեևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին: 

 

Զինյալները երեկոյան ժամին մեքենաներով ներխուժել են Մագումերի քաղաք: Բորնո նահանգի պատգամավոր Ուսման Զաննան հայտարարել է, որ զոհվել է 8 տեղացի զինյալ, ազգային անվտանգության ծառայության աշխատակից և 6 խաղաղ քաղաքացի: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ