Նոր մանրամասներ. «Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

«Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։ Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն:

 

Դեպքին արձագանքել է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա իր ՖԲ էջում գրել է. 

«Չկա որևէ արդարացում նման արարքի: 

Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։

Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»։

 

Եւ որպեսզի նյութն ամբողջական լինի, տեղադրում ենք նախարարի գրառման տակ իրենց կարծիքները գրած ծնողների որոշ գրառումների սքրինշոթերը: Հուսով ենք, որ նախարարը կարդացել է բոլոր արձագանքները: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ