Ռումյան Հովսեփյանը մասնակցեց ակումբի խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ռումյան Հովսեփյանը մասնակցել է ակումբի խաղին:

 

Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Արդա»-ն արտագնա խաղում մրցեց «Սև ծով»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից Ռումյան Հովսեփյանը «Արդա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:

«Արդա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

 

Քաղաքականություն