Սարատովկա գյուղի տներից մեկը այրվում է. դեպքի վայրում են փրկարարները

Դեկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակա խորդանոցում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։57-ին, մարվել՝ 06։25-ին։ Խորդանոցն (մոտ 9 քմ) ամբողջությամբ այրվել է:

Քաղաքականություն