Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց. ճանապարհների վիճակը՝ ժամը 08:30-ի դրությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ