YouTube-ը հայտարարել է ամենառեյտինգային տեսահոլովակների ցանկը

YouTube-ը հայտարարել է 2010-2019 թվականների ամենառեյտինգային ու դիտված տեսահոլովակների ցանկը: Այս մասին հայտնում է  Forbes-ը: Ըստ այդմ՝ 2010 թվականից մինչև 2019 թվականի ավարտը ամենահայտնի տեսահոլովակը Լուիս Ֆոնսիի և վոկալիստ Դեդդի Յանկիի Despacito-ն է՝ 6,5 մլրդ դիտումով:

 

Երկրորդ հորիզոնականում բրիտանացի երգիչ Էդ Շիրանի Shape of you երգն է 4,5 մլրդ դիտումով: Երրորդ հորիզոնականում Ուիզա Խալիֆա և Չարլզ Փուտթ զույգն է՝ See You Again երգի տեսահոլովակով: Տեսահոլովակը 2015 թվականի ապրիլից դիտել են 4,3 մլրդ անգամ: 

 

Ռեյտինգային ցուցակում ընդգրկվել են նաև հետևյալ երգերը.

 

Mark Ronson — Uptown Funk (ft. Bruno Mars)

Psy — Gangnam Style

Justin Bieber — Sorry

Maroon 5 — Sugar

Katy Perry — Roar

OneRepublic — Counting Stars

Քաղաքականություն

Պատահարներ