«Ժողովուրդ». Գյումրու օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Լոնդոն և Փարիզ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

«Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն եւ Փարիզ։ Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրու Շիրակ օդանավակայանից։

 

Հիշեցնենք, որ հաջորդ տարի հայկական ավիաշուկայում կգործի իռլանդական «Ռայն էյր» բյուջետային ավիաընկերությունը, որը մտադիր է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել։ Ի դեպ, այս լոուքոսթերը եւս էժան գնով թռիչքներ կիրականացնի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ