1.2 մլրդ. դրամի չարաշահումներ՝ մետրոպոլիտենում

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները։

Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ. դրամ: 
 

 

Armdaily.am-ի հետ զրույցում մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը նշեց, որ ղեկավարվելով պետական վերահսկողական ծառայության մասին օրենքով գործընթացը գտնվում է բնական օրենսդրական կարգավորման մեջ.«Ինչը ենթադրում է, որ ՊՎԾ-ի կողմից իրականացված բոլոր միջոցների եզրափակիչ տեղեկություններն օրենքով սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն։ Դա միայն կհրապարկվի միայն այն ժամանկ, երբ իրենց կողմից կլինի գրավոր կարգադրություն։Այդ փաստաթղթերը մեզ մոտ գտնվում են ուսումնասիրության փուլում»։ 
 

Քաղաքականություն