«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը նախատեսում է «Շիրակ» օդանավակայանում 5 մլն դոլարի ներդրում անել

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման, ինչպես նաև բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով միայն վերջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանի Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է Striker-3000 հրշեջ ավտոմեքենայով, ավտոմեքենայի մարտկոցների լիցքավորման հարմարություններով, մարտական հագուստներով, նոր կրակմարիչներով, մարզասրահը՝ մարզական գույքով, ՕՓՀԾ կայանը և դիտակետը՝ կապի միջոցներով, իսկ ՕՓՀԾ անձնակազմը՝ երիտասարդ կադրերով: 

ArmDaily.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ վերջին 2 տարվա ընթացքում «Արմենիա» միջազգային օդանավակայններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ներդրել է 4 մլն ԱՄՆ դոլար և առաջիկա 2 տարվա ընթացքում նախատեսում է ներդնել ևս 5 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում, 8 տարվա ընթացքում, ընդհանուր ներդրումը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար: 


 

Քաղաքականություն