Էրեբունու տոնածառը ֆեյսբուքահայերի քննարկման թեմա. ձյան փաթիլները կարմիր են, իսկ աստղերը՝ սպիտակ

Էրեբունի վարչական շրջանի կայարանամերձ հատվածում տեղադրված տոնածառը դարձել է քննարկումների առարկա: 
Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր հրապարակեցին լուսանկարը՝ անվանելով այն սովետական, խղճուկ ու անճաշակ: Իհարկե, օգտատերերը չեն մոռացել նաև հումորային գրառումներ անել:  

«Ապարանցիների անունն է դուրս եկել։ Մայրաքաղաքի Սասունցի Դավիթ կայարանում ձյան փաթիլները կարմիր են, իսկ աստղերը՝ սպիտակ»։ 
«Մենք՝ էրեբունցիներս, օրիգինալ մոտեցում ենք սիրում»:

ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում վարչական շրջանի աշխատակազմից ասացին, որ դա դեռ վերջնական պատկերը չէ, և զարդարելու աշխատանքները դեռ չեն վերջացել: 

 

Քաղաքականություն