Ինչ ծառայությունների փաթեթ է ներառված Առողջության համապարփակ ապահովագրության մեջ․ ներկայացնում է նախարարը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆբ-յան իր էջում գրել է․  

Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով). 

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում. 

✅ Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար, 
✅ Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, 
✅ Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա, 
✅ Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը, 
✅ Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ, 
✅ Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում, 

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում. 

✅ իմունիզացիա, 
✅ կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, 
✅ աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, 
✅ տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ, 
✅ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ, 
✅ հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, 
✅ հեմոդիալիզի ծառայություններ: 

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում. 

✅ Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ, 
✅ Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ, 
✅ Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն, 
✅ Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն, 
✅ Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ, 
✅ Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ