Ռանչպար գյուղի ջրանցքում աշխատանքներ են իրականացվում. պարզվում է ջրի աղտոտվածության պատճառը

ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկ՝ դեկտեմբերի 15-ին տեսանյութ էր հրապարակել՝ հրավիրելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը Ռանչպար գյուղի ջրանցքով հոսող ջրի գույնի վրա: 
 

Քաղաքականություն

Պատահարներ