ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել

Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի բազմակի դափնեկիրներ, մոսկվաբնակ աթլետներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը հրում վարժության նոր ռեկորդներ են սահմանել: 


Ինչպես հայտնում է rusarminfo-ն, Մանվել Մամոյանն այս անգամ հրում վարժություն է կատարել ձեռքերի վրա կանգնած՝ 18 150 կգ հավելյալ ծանրությամբ: Մեկ րոպեում մարզիկին հաջողվել է 16 հրում կատարել: Մարզումների ժամանակ նրան հաջողվում էր մինչև 23 հրում անել: 

Նշվում է, որ մինչև Մամոյանը ոչ ոք նման հրում չի արել հավելյալ քաշով և ձեռքերի վրա կանգնած: Այդ իսկ պատճառով այն նոր ռեկորդ կհամարվի Գինեսի գրքի համար: 


Ահարոն Վիրաբյանի սահմանած ռեկորդն է 82 հորիզոնական հրում վարժությունն է մեկ րոպեում՝ կրկին 18 150 կգ կշռով ուսապարկով: Նախորդ գրանցված ռեկորդը կազմում է 79 հրում մեկ րոպեում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ