«Նոա» ֆուտբոլային ակումբը ակադեմիա հիմնելու քայլեր է ձեռնարկում

Երևանյան «Նոա» ֆուտբոլային ակումբի  ղեկավարությունն այցելել է եվրոպական  «Վոլֆսբուրգ», «Շալկե»,  «Քյոլն»,  «ՊՍՎ Էնդհովեն» ֆուտբոլային թիմերի ակադեմիաներ:

 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ ակադեմիաների տնօրենների, միջազգային գերատեսչությունների ներկայացուցիչների, մանկապատանեկան սելեկցիոն բաժինների ղեկավարների, ինչպես նաև մարզիչների հետ։
Հաջողվել է համաձայնության գալ գերմանական ակումբներից մեկի հետ` բացառիկ համագործակցության վերաբերյալ։ Ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:


2020 թվականի սկզբին նախատեսվում են հանդիպումներ նաև Բելգիայի և Ավստրիայի ֆուտբոլային ակադեմիաների տնօրենների հետ:
«Նոան» պլանավորում է ունենալ սեփական մանկապատանեկան ակադեմիա:

Քաղաքականություն

Պատահարներ