Ռուբեն Հայրապետյանին առնչվող յուրացման դեպքով քրգործ է հարուցվել

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

 

Ըստ այդմ՝ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում) , 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի  (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

 

Հարուցված քրեական գործը քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է եւ վարույց ընդունել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ այս քրեական գործի շրջանակում օրեր առաջ հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի տանը եւ նրա հետ առնչվող շինություններում՝ «Հարսնաքար» ռեստորանում եւ «Զեյթունի արտադրամասում:

Քաղաքականություն