Ամենասպասված հանդիպումն է. Գրիզմանը խոսել է «Էլ կլասիկո»-ի մասին

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը իսպանական «Էլ կլասիկո»-ն որակել է ամենասպասված հանդիպումներից մեկը մրցաշրջանում:

 

«Առաջ հետևում էի «Բարսելոնա»-«Ռեալ» խաղին միայն հեռուստատեսությամբ, այժմ հնարավորություն ունեմ մասնակցելու այդ ամենասպասվող հանդիպմանը: Լիահույս եմ, որ կկարողանամ լավագույն մարզավիճակում լինել»,- Գրիզմանի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

 

Լա Լիգայի ամենասպասված հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Քաղաքականություն