Անհավատալի փորձություն է սպասում մեզ. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ հանդիպումների մասին:

 

«Սա առանձնահատուկ պահ է, քանի որ Զիդանը լավագույններից մեկն է: Ես երազում էի խաղալ նրա կողքին, բայց դա երբեք տեղի չունեցավ: Ես մի փոքր եմ խոսել նրա հետ, բայց տպավորություն եմ ստացել, որ նա անհավատալի անձնավորություն է, ես հիանում եմ նրանով: Լավ կլինի կրկին տեսնել նրան:

 

Մադրիդցիներն այս մրցաշարի թագավորներն են: Անհավատալի փորձություն է սպասում մեզ: Մենք հնարավորինս լավ պատրաստվելու ենք»,- ասել է Գվարդիոլան:

Քաղաքականություն