«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». առաջին խաղակեսից հետո

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցում է Մադրիդի «Ռեալի» հետ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել՝ 0:0:

 

Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 52:48 է՝ հօգուտ «Բարսելոնայի»: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» կատարել է 3 հարված, որից 1-ը՝ դարպասին: «Ռեալը» կատարել է 12 հարված, որից 4-ը՝ դարպասին: Գրանցվել է 5 անկյունային հարված, որից 4-ը՝ «Ռեալի», 1-ը՝ «Բարսելոնայի» կատարմամբ:

 

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն առաջին խաղակեսում կատարել է 4, իսկ «Ռեալի» դարպասպաահ Տիբո Կուրտուան՝ 1 սեյվ:

Առաջին խաղակեսում հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսն արձանագրել է կանոնների խախտման 9 դեպք՝ ցույց տալով 3 դեղին քարտ (Իվան Ռակիտիչ, Լուիս Սուարես, Կլեման Լանգլե, «Բարսելոնա»): 

 

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ՝ 0:0 (առաջին խաղակես)

 

Աղբյուրը sport.news.am

Քաղաքականություն