ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքում. ոստիկանության ծառայողներ են ժամանել. Factor

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքում լարված իրավիճակ է: Ոստիկանության ծառայողներ են ժամանել:

 

Factor.tv-ի ուղիղ եթերում Աշոտ Բլեյանը զանգեց Երևանի «Իմ քայլը խմբակցության ավագանու անդամ Արթուր Իսպիրյանին: «Ոստիկանությունը նախօրոք կազմակերպված եկել է, վարչական համայնքի ղեկավարը, իմանալով խնդրի մասին, թողել, գնացել է հարսանիք, քաղաքապետը չի արձագանքում, թող ավագանին գոնե որոշի»,- ասաց նա:

 

Նա հավելեց, որ իրենք ապահովում են սովորողների, ուսուցիչների և ծնողների ազատ տեղաշարժման իրավունքը: Ոստիկաններից էլ արձագանքեցին, որ եթե պատկան մարմինները գան,ասեն դադարեցրեք գործողությունը, իրենք կդադարեցնեն:

 

Հիշեցնենք, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը գրառում էր արել, որում ասվում է. «Այսքանից հետո, շաբաթ օրով, տոնի նախօրյակին կրթական պարտեզում նորից ուզում են ապօրինի վերսկսել թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։ Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները։

 

Հրավիրում եմ յուրաքանչյուրին, ով «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի, «Բնակավայրը առանց ճաղերի» նախաձեռնության մասնակիցն է, շահառուն, բարեկամը։ Ես տեղում եմ»:

Քաղաքականություն