Մեսսին 9-րդ անգամ տարին ավարտում է 50 և ավել գոլով

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Ալավեսի» դեմ խաղում (4-1) գոլի հեղինակ դարձավ ու 2019-ի թվականի խփած գոլերի թիվը հասցրեց 50-ի։

32-ամյա արգենտինացին վեցերորդ տարին անընդմեջ ավարտում է 50+ գոլով ու 9-րդ անգամ իր կարիերայի ընթացքում։ 

 

ArmSport.am-ը տեղեկացնում է, որ վերջին 10 տարիներից 9-ում Մեսսին հատել է 50 գոլի սահմանը։

 

Նախկինում Մեսսին նման արդյունք էր գրանցել նաև 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականներին։

 

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 13 գոլ է խփել։

Քաղաքականություն

Պատահարներ