Ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի հետ

Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն:

 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Երկու երկրների  ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

 

Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ:

Քաղաքականություն