
ԱՄՆ-ն արդիակացնելու է Թուրքիայում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազան
25.12.2019 23:01
Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում մեծամաշտաբ արդիականացման (մոդեռնիզացիա) ու վերակառուցման աշխատանքներ կսկսվեն։ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնակայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ նշված աշխատանքների իրականացումը հանձնարարվել է 8 թուրքական ընկերությունների, գրում է ermenihaber.am-ը:
Նախատեսվում է 94 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը ավարտին հասցնել 2024թ․ դեկտեմբերի 31-ին։ Աշխատանքները ստանձնած թուրքական ընկերությունները տեղակայված են Ստամբուլում, Ադանայում և Անկարայում։
Ուշագրավ է, որ Պենտագոնը նման հայտարարություն է արել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը Կոնգրեսում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման նախագծի պատճառով սպառնացել էր ամերիկյան զորքերի համար փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմաբազաները։