Արտակարգ դեպք Նոր-Նորքում. Գողություն կատարածներին բերման ենթարկելիս ոստիկանները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

Ոստիկաններն ու քննիչները, վտանգելով իրենց կյանքը, այսօր` դեկտեմբերի 25-ին, լայնածավածալ օպերատիվ-հետախուզական և համալիր գործողությունների արդյունքում ժամը 15։00-ի սահմաններում Նորք Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 57 շենքից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածում հաշվառված 46-ամյա Էդուարդ Պետրոսյանը, Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ՝ 47-ամյա Գրիգոր Մանուկյանը և Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Սուրեն Զարոյանը։ 

 

Ս. Զարոյանը բերման ենթարկվելու պահին իր մոտ եղած գազային գլանանոթով մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանին և ոստիկանության Ավանի բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերգեյ Բասոյանին։

 

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Մալայանի անվան ակնաբուժոթյան կենտրոն, քանի որ ճիվաղը գազի «բալոնչիկը» փչել էր իրեն վնասազերզած ոստիկանների դեմքին։ 

Քաղաքականություն

Պատահարներ