Դեռ վաղ Է ամփոփել «Պուտինի դարաշրջանի» արդյունքները. Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում Է, որ դեռ վաղ Է ամփոփել «Պուտինի դարաշրջանի» արդյունքները: Ավելի վաղ Նազարբաևը հայտարարել Է, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը երկար Է ընտրել իրեն փոխարինողին՝ ի վերջո ընտրելով Վլադիմիր Պուտինին, բայց 20 տարի առաջ քչերը հասկացան, որ Ռուսաստանում սկսվել Է «Պուտինի դարաշրջանը»:


«Այստեղ կցանկանայի ընդգծել, որ ցանկացած քաղաքական գործչի ամենաանաչառ և անկանխակալ գնահատականը տալիս Է ժամանակը: Պատմությունը ստորադասական եղանակ չունի, և կարծում եմ, որ տակավին վաղ Է խոսել «Պուտինի դարաշրջանի» մասին եւ ամփոփել այն»,- ասել Է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

 

Քաղաքականություն