Հոնկոնգի ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ

Հոնկոնգի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ի երեկոյան արցունքաբեր գազ Է կիրառել Մոնգ-Կոկի եւ Շատինի շրջաններում բողոքի հակակառավարական ակցիաները ցրելու համար: Այդ մասին հայտնում Է RTHK հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

 

Բողոքողները փողոցներ են դուրս եկել և առևտրական կենտրոններում հավաքվել դեռ Սուրբծննդյան ճրագալույցին՝ կազմակերպելով բազմաթիվ երթեր, խանութների բազմաթիվ ավերումներ, հրկիզումներ: Ցույցերի մասնակիցներն արգելափակում են փողոցները, կոտրում լուսացույցները, հարձակվում անցորդների վրա, հրկիզիչ խառնուրդով շշեր նետում ոստիկանության աշխատակիցների վրա:

 

Իրենց հերթին բողոքողները ոստիկանությանը մեղադրում են դաժան վերաբերմունքի և բողոքավորներին ցրելու համար անհամաչափ ուժ կիրառելու մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ