ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ. Ճանապարհներին առկա է մերկասառույց, տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 22:17-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում տեղում է ձյուն:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Քաղաքականություն

Պատահարներ