Փրկարարները քաղաքացիների հետ շարունակում են պայքարել հրդեհների դեմ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Պատ քար» կոչվող հանդամաս է մեկնել 79 փրկարար ծառայող:

 

Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 18:02-ին: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այրվել են մոտ 8000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

 

Ժամը 18:04-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 65 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից, Գանձաքար գյուղի 15 բնակիչ:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» հանդամասի ձորում, մոտեցման ուղիներ չկան. անտառտնտեսության աշխատակիցները տեղում աշխատում են:

Քաղաքականություն

Պատահարներ