Քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել. Արմեն Թավադյանի պաշտպան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման բողոքի քննությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, գրում է News.am-ը: 

 

Փաստաբանը հայտնեց նաև, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել․

 

«Ձերբակալության բողոքի քննության պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Համաձայն մեր օրենսդրության՝ երկու հարցը պետք է քննվի մեկ պրոցեսով։ Առաջին բողոքի ընթացակարգը սպառել ենք, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք, հիմա վաղը ժամը 11-ին գործի քննությունը շարունակվելու է կալանքի միջնորդության մասով։ Դատարանին խնդրել ենք ժամանակ տալ, որպեսզի ծանոթանանք նյութերին, հասկանանք՝ ինչ հիմնավորումներ են ներկայացված, որ կարողանանք առարկել»։

Քաղաքականություն