Սպորտը պետք է լինի ապաքաղաքական. նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակ ունի ապաքաղաքականացնել սպորտը:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում շեշտեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ցավում եմ, որ որոշ խմբեր փորձում են սպորտը  այս կամ այլ կերպ ներգրավել ներքաղաքական զարգացումների մեջ և շահարկել ֆեդերացիաների հետ իրենց կապը:

 

Մեր գլխավոր հանձնառությունն այս ոլորտում սպորտի ոլորտը ևս ապաքաղաքականացնելն է, ինչպես դա արեցինք կրթության ոլորտում: Սպորտը պետք է լինի ապաքաղաքական, լինի ազատ, որպեսզի մենք ունենանք լավ արդյունքներ»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ