Թալանել են Վերաքննիչ դատարանի գրասենյակի պետի բնակարանը. գողացել են ոսկյա զարդեր և գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Երևան քաղաքի բնակիչ Դիանա Զոլոխովայի ահազանգի փաստով։ 

 

Վերջինս ոստիկաններին հայտնել է,որ նույն օրը, ժամը 08։50-ից մինչև 15։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գրիբոյեդովի փողոցի 2-րդ շենքի իր բնակարանի մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, ինչպես նաև կավե դրամարկղ, որիկ մեջ լցված են եղել 500 դրամ արժողությամբ մետաղադրամներ, գրում է Shamshyan.com-ը:

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հարությունյանի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Դ. Զոլոխովան իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի գրասենյակի պետ։ 

Քաղաքականություն

Պատահարներ