ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, ում հետ ամեն հանդիպումը հաճույք է ինձ պատճառել․ Նունե Եսայան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի: Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում:

Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշեց, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»:

Քաղաքականություն

Պատահարներ