Գողերին վնասազերծել են հենց թալանվող տան մեջ. 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոցում է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում դեկտեմբերի 25-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Նոր Նորքի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժինների. Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների, ՀՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խմբի աշխատակիցները՝ տաք հետքերով հանցագործության վայրում բռնել ու վնասազերծել են բնակարանային գողերի։

 

Ըստ SHAMSHYAN.com-ի՝ ոստիկաններն ու քննիչները, վտանգելով իրենց կյանքը, լայնածավածալ օպերատիվ-հետախուզական և համալիր գործողությունների արդյունքում ժամը 15-ին մոտ Նորք Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 57 շենքից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 3 քաղաքացու՝ Երևանի բնակիչներ 46-ամյա Էդուարդ Պետրոսյանին, 47-ամյա Գրիգոր Մանուկյանին և 37-ամյա Սուրեն Զարոյանին։

Ս. Զարոյանը բերման ենթարկվելու պահին իր մոտ եղած գազային գլանանոթով մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանին և ոստիկանության Ավանի բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերգեյ Բասոյանին։

Վերջինները տեղափոխվել են Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն։

Կասկածյալները ձերբակալվել են։ Ս. Զարոյանը. Գ. Մանուկյանն ու Է. Պետրոսյանը հարմարեցված բանալու միջոցով բացել են Վիլյնուսի փողոցի հիշյալ բնակարանի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կանխիկ գումար ու երբ փորձել են նույն ճանապարհով դուրս գալ, տեղնուտեղը վնասազերծվել են։

Ոստիկաններն ու քննիչները նրանց մոտ հայտնաբերել են գողոնը, ինչպես նաև մեծ թվով բանալիներ եւ դռներ բացելու հատուկ գործիքներ։

Քաղաքականություն