Հայտնի է, թե հունվար ամսին երբ կաշխատեն բանկերը

Հունվարի 2-ին եւ 3-ին բանկերն աշխատելու են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը: Այդ օրերին որոշվել է աշխատել՝ կենսաթոշակներ տալու համար:

Հարցին՝ բացի կենսաթոշակներ տրամադրելուց՝ բանկերն այլ ծառայություններ իրականացնելո՞ւ են այդ օրերին, օրինակ՝ վարկեր տրամադրելո՞ւ են՝ Բերբերյանը պատասխանել է. «Այլ ծառայություններ մատուցելու հարցը բանկերն իրենք պետք է որոշեն»:

Քաղաքականություն