ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի մի շարք ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու հարցը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից, Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։

 

ՀՖՖ-ից փոխանցել են, որ հարցի քննությունը փոխանցվել է ֆեդերացիայի Վեճերի լուծման պալատ։ Քննությունն ընթացքի մեջ է։

Քաղաքականություն

Պատահարներ