ՈՒՂԻՂ․ Ընթանում է Կառավարության՝ 2019 թ. վերջին նիստը

Ընթանում է Կառավարության՝ 2019 թ. վերջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 57 հարց, որից 48-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-  «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին,

- Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին,

- «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-  Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին,

-  Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին,

-  Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-  «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նախապայման սահմանելու մասին եւ այլ հարցեր:

Քաղաքականություն