ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեկնարկել են Ամանորյա միջոցառումները․ տոնավաճառը բացվել է

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում տեսնայութ Է հրապարակել ամանորյա միջոցառումների վերաբերյալ, որին կից գրել է․

«Դեկտեմբերի 21-ից Երևանի 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբ Ծննդյան տոնավաճառը: 
Երեկոներն այստեղ համերգային են. 
Դեկտեմբերի 30-ին ելույթ կունենան Կարինե Առուստամյանը և The Band-ը:
Հունվարի 2-ին՝ Միքայել Ոսականյան բենդ:
Հունվարի 4-ին՝ Արփի բենդ:
Միջոցառումների մեկնարկը ժամը 19:00-ին է:

Տոնական բոլոր օրերին այստեղ կլինի նաև Ձմեռ պապը: Ուշադրություն՝ լուսանկարվելը Ձմեռ պապի հետ ԱՆՎՃԱՐ է»։


 

Քաղաքականություն

Պատահարներ