ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտբոլի գեղեցկությունը. Մխիթարյանի գոլը` BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում

Բրիտանական BBC-ն  ներկայացրել  է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր լրատվամիջոցը ֆուտբոլի ամենահիշարժան պահերի մեջ նշել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում  Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդ»-ի դարպասը:

 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, սակայն հայ կիսապաշտպանը հավերժ կհիշվի «Օլդ Թրաֆորդ»-ում՝ շնորհիվ հնարքի, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրեց որպես «ֆուտբոլի գեղեցկություն»»,- գրում է BBC-ն:

 

Նշվում է, որ Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքը և գնդակը «կարիճ» հարվածով  ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ  Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը:

Քաղաքականություն