«Ժամանակ». Ոստիկանության դրոշն ու զինանշանը հաստատելու որոշման տակ այսուհետ կլինի Փաշինյանի ստորագրությունը

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ չեղյալ կճանաչի ՀՀ ոստիկանության դրոշը հաստատելու ՀՀ նախագահի հրամանագիրը և ՀՀ ոստիկանության զինանշանը հաստատելու կառավարության որոշումը: Իր մեկ այլ որոշմամբ վարչապետը կհաստատի ոստիկանության դրոշն ու զինանշանը:

 

Դրոշը և զինանշանը ամենևին չեն փոխվի. ուղղակի ոստիկանության դրոշը հաստատվել է 2002թ. նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, իսկ զինանշանը հաստատելու կառավարության որոշման տակ դրված է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությունը:

 

Հիմա այդ որոշումների տակ կլինի Փաշինյանի ստորագրությունը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն