Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի առաջնությունում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում:

Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքեց 10 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեց Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր:

 

Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը:

 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով 12-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 51-րդ (6,5 միավոր):

Քաղաքականություն

Պատահարներ