Վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստների անունները հայտնի են

Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին և լավագույնը ճանաչվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին: Այդ մասին հայտնում է armsport.am-ը: 

Արգենտինացուն հաջորդել է Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան: 

Տասնյակում են նաև Խավին, Նեյմարը, Դանի Ալվեշը, Լուիս Սուարեսը, Սերխիո Ռամոսը, Ռոբերտ Լևանդովսկին և Լուկա Մոդրիչը։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ