Հայաստանի ըմբիշները մեկնեցին Իրան

Հունվարի 8-10-ը Իրանի Քերմանշահ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Թախթիի գավաթի խաղարկությունը: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի 16 ըմբիշ:

 

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Իրան են մեկնել Միհրան Ջաբուրյանը, Ռազմիկ Միսակյանը, Արսեն Հարությունյանը, Ռազմիկ Պապիկյանը, Վազգեն Թևանյանը, Գևորգ Մխեյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Խաչատուր Պապիկյանը, Արման Ավագյանը, Վարուժան Կաջոյանը, Հովհաննես Մխիթարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մհեր Մարկոսյանը, Մարզպետ Գալստյանը և Անդրանիկ Գալստյանը։

 

Հունվարի 8-ին կկայանան 57 կգ, 65 կգ, 79 կգ 97կգ և 125 կգ քաշային կարգերի որակավորման մրցամարտերը։ Հաջորդ օրը այդ քաշերում կորոշվեն հաղթողներն ու մեդալակիրները, իսկ  61, 70, 74, 86, 92 կգ քաշայինները նոր կսկսեն պայքարը նախնական փուլում։ Մրցաշարը կավարտվի հունվարի 10-ին, վերջին հինգ քաշային կարգերի եզրափակիչներով։

 

Մեր ըմբիշները պատրաստվում են ոչ միայն Եվրոպայի առաջիկա առաջնությանը, այլև 2020թ օլիմպիական խաղերի վարկանիշային երկու մրցաշարերին։

Քաղաքականություն

Պատահարներ