Աբխազիայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Արդեն տեղեկացրել ենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ցուցարարները ներխուժել են փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր և պահանջել են նրա հրաժարականը: Ցուցարարները անկարգություններ են արել, կոտրել պատուհանները, գույքը: 

 

Նախագահ Խաջիմբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ նշանակել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ: 

 

 

 

Քաղաքականություն